Միջազգային 

Դոնեցկի բնակչությունը կողմ է անկախացմանը

analitik.am

Դոնեցկում  այսօր անցկացվեց ինքնորոշման  հանրաքվեն:


Դոնեցկի Ազգային Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և ԴԱՀ-ի պրեզիդիումի համանախագահ Բորիս Լիտվինովը հայտարարեցին, որ բնակչության  70%-ից ավելը մասնակցել է հանրաքվեին:  Նախնական տվյալներով՝ 71,4 տոկոս:

 


Մարիուպոլայում և Կրասնոարմեյսկում հանրաքվեն անցկացնելու ընթացքում խնդիրներ են ծագել՝ անվտանգությունն ապահովելու համար ընտրատեղամասերը ստիպված են եղել փակել ժամը 17:00-ին, իսկ Կրասնոարմեյսկում՝ 16:00-ին:  


Բորիս Լիտվինովը նաև հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կհրապարակվեն երկու օրվա ընթացքում, իսկ նախնական արդյունքները պարզ կլինեն այս գիշեր:

 

"Интерфакс"-ը հայտնում է, որ նախնական հաշվարկների համաձայն Դոնեցկի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է ի օգուտ շրջանի անկախացման: ԿԸՀ-ի ներկայացուցիչն էլ հայտարարել էր,  «Ընդհանուր առմամբ հազարից մեկն է դեմ» :



Սլավյանսի պաշտպանության ներկայացուցիչն էլ հայտնել է, որ նախնական հաշվարկներով քաղաքի անկախացմանը դեմ են միայն բնակչության 10 տոկոսը. «Մեզ մոտ  նախնական հաշվարկով մոտ 90 տոկոսը  կողմ են անկախացմանը, և միայն  10 տոկոսն է դեմ: Հանրաքվեին մասնակցել է բնակչության մոտ 80 տոկոսը»:

 

Նույն շարքից