Միջազգային 

Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեն անօրինական է. Տուրչինով

analitik.am

УНИАН-ի փոխանցմամբ` այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության հարցով հանրաքվեի անցկացման կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Մալիխինը հայտնել է, որ ընտրողների 94-98 տոկոսը քվեարկել է շրջանի անջատման օգտին։

 

Ուկրաինայի արևելքում երեկ տեղի ունեցած «Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների» անկախության ճանաչման հարցով անօրինական հանրաքվեն ուկրաինական իշխանությունները խոստանում են չճանաչել և պնդում, որ զենքերի տակ անցկացված քվեարկությունը չի ունենա որևէ իրավաբանական հետևանք, հաղորդում է УНИАН-ը:

 

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն արդեն սպառնացել է հանրաքվեի կազմակերպիչներին ենթարկել քրեական պատասխանատվության: «Այն ֆարսը, որն ահաբեկիչներն անջատողականների հետ անվանում են հանրաքվե, ոչ այլ ինչ է, քան սպանությունների, մարդկանց առևանգումների, բռնության և այլ ծանր հանցագործությունների քարոզչական քողարկում»,- ասել է Տուրչինովը:

 

Նա նշել է, որ հանրաքվեներն ուղղորդվել են Ռուսաստանի ղեկավարության կողմից, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, տապալել նախագահական ընտրությունները և ուկրաինական իշխանությունները:

 

Նույն շարքից