Միջազգային 

Վրաստանի նախագահը միանգամայն սպասելի Էր համարում իր վարկանիշի անկումը

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սպասում Էր, որ իր վարկանիշը կընկնի: Նա այդ մասին հայտնել Է լրագրողներին՝ մեկնաբանելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումը՝ որի համաձայն նախագահի գործունեությանը հավանության վարկանիշը կազմում Է 46 տոկոս: 2013 թվականի նոյեմբերին կատարված հետազոտության արդյունքում նախագահի վարկանիշը 72 տոկոս Էր, տեղեկացնում Է  «Գրուզիա Online»-ին:

 

Ինչպես նա հայտարարել Է լրագրողներին, Իվանիշվիլիի քննադատությունից հետո այն մարդիկ, ովքեր իրեն աջակցում Էին նախկին վարչապետի շնորհիվ, այժմ դեմ են արտահայտվել:  

 

«Իմ վարկանիշի անկումն ինձ համար միանգամայն սպասելի Էր: Ես մինչ այդ Էլ քանիցս ասել եմ, որ Բիձինա Իվանիշվիլին մեծ ներդրում ունեցավ այն հաջողության մեջ, որը 62 տոկոսի տեսքով գրանցվեց ընտրություններում: Բնական Է, որ Բիձինայի քննադատությունից հետո մարդիկ, ովքեր ինձ աջակցում Էին նրա շնորհիվ, ի դեմ ուղղված դիրքորոշում են հայտնել: Համապատասխանաբար, ինձ համար դա միանգամայն բնական եւ ընդունելի Էր»,-լրագրողներին հայտնել Է Գեորգի Մարգվելաշվիլին:

 

NDI-ի հարցումը, որն անցկացվել Է մարտի 26-ից մինչեւ ապրիլի 18-ը, վկայում Է, որ  Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գործունեությանը հավանություն տվող քաղաքացիների թվաքանակը կես տարվա ընթացքում նվազել Է 26 տոկոսով:

 

Երկրի քաղաքացիների շրջանում առավել մեծ աջակցության արժանացած քաղաքական գործիչների ցուցակը գլխավորել Է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, որն ստացել Է հարցման մասնակիցների ձայների 67 տոկոսը:

 

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որին այժմ աջակցություն Է հայտնում Վրաստանի քաղաքացիների 64 տոկոսը, նոյեմբերին վայելում Էր հարցվածների 71 տոկոսի հավանությունը : Մի քանի տոկոսով նվազել Է նաեւ Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլիի վարկանիշը: 

 

Վրաց հասարակության մեջ հավանության ամենաբարձր մակարդակն ավանդաբար պահպանում Է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը: Նրա օգտին քվեարկել Է հարցման մասնակիցների 96 տոկոսը:

Նույն շարքից