Միջազգային 

Հանրաքվեի մասնակիցները սպասում են Պուտինի որոշմանը

Արևելյան Ուկրաինայում անցկացված հանրաքվեի մասնակիցները սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: Այդ մասին, ըստ Газета.Ru-ի, գրում է The Telegraph-ը:   Ըստ պարբերականի՝ հանրաքվեի արդյունքները կանխատեսելի են, և այժմ բոլորի ուշադրությունը սևեռված է Կրեմլի վրա:


  Պարբերականը նշում է, որ այսօր կամ վաղը Դոնեցկը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի իր անկախության մասին, ինչից հետո կսկսվի ուկրաինական ճգնաժամի ավելի վտանգավոր փուլը:   Միևնույն ժամանակ, թերթը նշում է, որ դեռևս «չկան նշաններ», որ Պուտինը կորոշի կրկնել Ղրիմի սցենարը: 

Նույն շարքից