Միջազգային 

Էրդողանը չի ցանկանում լինել Թուրքիայի ձևական նախագահ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է օգտվել նրա ունեցած բոլոր լիազորություններից: Այս մասին, հաղորդում է  թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

«Ժողովրդի կողմից ընտրված նախագահը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկին նախագահներն են եղել: Նախագահը, ում օգտին քվեարկել է ժողովուրդը, պետք է իրավունք ունենա գործնականում կիրառել իր բոլոր լիազորությունները: Եթե ես ընտրվեմ, ապա կօգտվեմ ինձ տրված բոլոր լիազորություններից: Որպես նախագահ` ես երբեք չեմ կատարելու միայն ներկայացուցչական ֆունկցիաներ», -ասել է նա:

 

Էրդողանը նաև նշել է, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կապերը չի խզելու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ և հանդիսանալու է կուսակցական նախագահ:

 

Թուրքիայի Սահմանադրության համաձայն` երկրի իրական ղեկավարը հանդիսանում է իշխող կուսակցության կողմից ընտրված վարչապետը:

 

Նույն շարքից