Սպորտ 

Ես Դեմբելեին չէի փոխի Նեյմարի հետ. Պիրես

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրես խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի խաղից ստացած տպավորությունների մասին:

«Ինձ շատ է դուր գալիս Դեմբելեն: Մենք անընդհատ խոսում ենք Մեսսի մասին, սակայն այս տղան շատ լավն է: Դեմբելեն դաշտում անում է այնպիսի բաներ, որոնք մենք անում էինք երեխա ժամանակ:

Նա պետք է բարելավի կարգապահությունը: Դեմբելեն դեռ շատ երիտասարդ է ու կօգնի իր թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում: Նա հիանալի մակարդակ ունի ու տաղանդավոր է:

Ես Դեմբելեին չէի փոխի Նեյմարի հետ, եթե ընտրության առաջ կանգնած լինեի: Դեմբելեն ընդամենը 21 տարեկան է, հիանալի է խաղում երկու ոտքերով, լավ է վարվում գնդակի հետ ու մեծ ներուժ ունի»,-ասել է ֆրանսիացին:

 

 

Նույն շարքից