Դոնբասի բնակիչների բացարձակ մեծամասնությունը մասնակցել Է ինքնորոշման շուրջ անցկացված հանրաքվեին, քանի որ արդեն լցվել Է ուկրաինական ժողովրդի համբերության բաժակը: Այդ մասին ասված Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ, որը մայիսի 12-ին ստացվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունում:
«Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ քանակությամբ մարդիկ Էին եկել հանրաքվեին: Դուք կարող եք փորձել անտեսել դրա արդյունքները, բայց ոչ դուք, ոչ Եվրոպան, ոչ Էլ այլ երկրներ արդեն չեն կարող չընդունել, որ ոչ մի ահաբեկիչ Էլ չկա, և դուք պատերազմ եք մղում սեփական ժողովրդի դեմ»,-նշել Է Յանուկովիչը:
Նա նաև պահանջել Է՝ «անհապաղ վարձկաններին ու զորքերը դուրս բերել Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և մյուս մարզերից, դադարեցնել բռնությունն ու ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ»: