IT 

Android-ում YouTube-ի հավելվածի օֆլայն դիտման հնարավորություն կհայտնվի

analitik.am

Android օպերացիոն համակարգի համար YouTube-ի թարմացված հավելվածի APK-ֆայլում հայտնաբերվել է ծածկագիր, որն ակնարկում է հավելվածում նոր հետաքրքիր գործառույթների հայտնվելու մասին:

Ինտերֆեյսի փոքր մշակումներից բացի՝ 5.4 տարբերակում կհայտնվի YouTube-ի վճարովի բաժանորդագրության Music Pass ծառայությունը:

Ենթադրվում է, որ Music Pass-ը հնարավորություն կտա տեսանյութը հեռարձակել այլ սարքերով: Այդ ծառայության համատեքստում հիշեցվում է հետագայում առանց համացանցին միանալու պահված հոլովակի դիտման, ինչպես նաև գովազդի անջատման հնարավորությունը՝ փոխանցում է Android Police-ը:

Նույն շարքից