Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել չխարխլել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել չխարխլել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և զսպվածություն պահպանել, որպեսզի հնարավոր լինի փոխզիջում գտնել ճգնաժամի կարգավորման հարցում:

 

«Ես կոչ եմ անում նրանց, ովքեր ձգտում են խարխլել Ուկրաինայի միասնությունը, նրա տարածքային ամբողջականությունն ու կայունությունը, անհապաղ դադարեցնել նման գործողությունները»,- լրագրողներին հայտնել է Պան Գի Մունը ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում: Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները պետք է շարունակեն առավելագույն զսպվածություն դրսևորել և առաջնորդվեն «մարդու իրավունքների հարգման ուկրաինական օրենքներով և միջազգային սկզբունքներով»:

 

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ վերագտնել փոխզիջման այն ոգին, որը ապրիլի 17-ին դրսեւորվեց Ժնևում, և առանց հապաղելու կատարել համաձայնագրի դրույթները»,- ասել է Պան Գի Մունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից