Միջազգային 

Դոնեցկի Հանրապետությունը պատժամիջոցներ Է սահմանել Օբամայի դեմ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային արգելել Է մինչև 2014 թվականի նոյեմբեր այցելել հանրապետության տարածք: Այդ մասին   ասված Է ԴԺՀ-ի նախագահության համանախագահ Դենիս Պուշիլինի ստորագրությամբ փաստաթղթում, որը հրապարակվել Է Twitter-ում Դոնեցկի Հանրապետության պաշտոնական միկրոբլոգում:

 

 

Պատժամիջոցի սահմանման պատճառ Է նշվում «այսպես կոչված Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ա.Տուրչինովի՝ 14.04.2014-ի  հակաժողովրդական օրենքի վերաբերյալ «հակաահաբեկչական» եզրույթի օգտագործումը խրախուսելը»: 

 

Համանման պատճառով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 14-ն արգելված Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի մուտքը ԴԺՀ-ի տարածք: Փաստաթղթում նշվում Է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես զրկված Է ԴԺՀ այցելելու հնարավորությունից՝ «իր պարտականությունների կատարման հարցում անփութություն դրսևորելու համար, ինչն Ուկրաինայում նեոնացիստներին թույլ Է տվել զգալ իրենց անպատիժելիությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից