Միջազգային 

Ժնևյան հանդիպման բոլոր մասնակիցները հավանություն են տվել Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզին»

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար ԵԱՀԿ առաջարկած «ճանապարհային քարտեզը» հավանության է արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի կողմից: Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված տեղեկատվությունում:

 

«Վերջին օրերի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերը ժնևյան բանակցությունների բարձր մակարդակի մասնակիցների հետ խորհրդակցության ժամանակ ներկայացրել է «ճանապարհային քարտեզի» ուրվագծերը: Նա դրական արձագանքներ է ստացել Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից»,-ասված է տեղեկատվության մեջ:

 

ԵԱՀԿ-ում նշել են, որ «Ճանապարհային քարտեզը» հիմնված է 4 սյուների վրա՝ հրաժարում բռնությունից, զինաթափում, ազգային երկխոսություն և մայիսի 25-ին նախագահական ընտրությունների անցկացում:

Ավելի վաղ կազմակերպության աղբյուրը նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել էր ԵԱՀԿ առաջարկած «ճանապարհային քարտեզին»:

 

Նույն շարքից