Միջազգային 

ԵՄ-ն Ուկրաինային 365 մլն եվրո կհատկացնի ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների համար

analitik.am

Ուկրաինան և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անելու, ինչպես նաև` քաղաքացիական հասարակության զարգացման համար Կիևին 365 մլն եվրոյի չափով ֆինօգնություն հատկացնելու մասին:

Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը՝ համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել է Ուկրաիանայի վարչապետ Արսենի Յացենյուկը` Ուկրաինայի կառավարության և Եվրահանձնաժողովի համատեղ նիստից հետո:

Համաձայնագրի շրջանակում 355 մլն եվրո է հատկացվում Ուկրաինայում բարեփոխումներ անելու համար, իսկ 10 մլն եվրո՝ երկրում քաղաքացիական հասարակության զարգացման համար:

Առաջին տրանշը՝ 250 մլն եվրոյի չափով, կհատկացվի համաձայնագրի ստորագրումից քիչ հետո:

Նույն շարքից