IT 

Apple-ը մեծացնում է նոր iPad mini-ների արտադրությունը

analitik.am

Թայվանական Digitimes պորտալը՝ հղում անելով էլեկտրոնային արտադրանքի տեղացի հավաքողների անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Apple-ը Retina դիսփլեյներով նոր iPad mini պլանշետների արտադրությունը կնորմալացնի արդեն մոտ ժամանակներս:

Աղբյուրները վստահեցնում են, որ նոյեմբերին Թիմ Կուկի ընկերությունը մեծացրել է նորույթի արտադրական պատվերը՝ հասցնելով 4 միլիոն միավորի:

iPad mini 2-ի վաճառքը մեկնարկել է ավելի վաղ՝ այս ամիս: Դրանից անմիջապես հետո համացանցում շշուկներ տարածվեցին, թե Apple-ն անխուսափելիորեն կբախվի նոր պլանշետների պահանջարկի բավարարման խնդրին՝ բաղադրիչ մասերի, այդ թվում՝ դիսփլեյների մատակարարումների խափանումների պաճառով:

Դա նշանակում է, որ ընկերությունը կարող է առանց հավելյալ շահույթի մնալ սուրբծննդյան իրարանցման շրջանում: Սակայն աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Նույն շարքից