Միջազգային 

Բաքվում Ֆրանսուա Օլանդը մարդու իրավունքների հարցը շոշափել է զգուշությամբ

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքու այցի ընթացքում մարդու իրավունքների հարցը շոշափել է զգուշությամբ, ուշադրություն է դարձրել «Ֆրանսիայի ԱԺ-ի Խորհրդարանական ալիքը»:

 

Նախագահը միայն նշել է, որ ինքը ամեն անգամ հիշեցնում է Ֆրանսիայի «արժեքների» եւ «սկզբունքների» մասին, երբ դա իրեն անհրաժեշտ է թվում արտասահման իր այցելությունների ժամանակ: «Ամեն անգամ, երբ ճամփորդում եմ, միշտ շոշափում եմ թեմաներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Ֆրանսիայի համար, ոչ թե նրա համար, որ նա ցանկանում է միջամտել, այլ որովհետեւ արժեքների եւ սկզբունքների կրող է»,– ասել է պետության ղեկավարը:

 

Ֆրանսուա Օլանդին հարց են տվել, մասնավորապես, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործի վերաբերյալ, որը վերջերս ապրիլին ձերբակալվել էր, ինչպես նաեւ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մասին, որը մեղադրվում է Հայաստանի օգտի լրտեսության մեջ եւ կալանավորված է: Սակայն Ֆրանսիայի նախագահը նրանց մասին չի հիշատակել իր պատասխանում:

 

Այդուհանդերձ, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները դատապարտել են նախորդ տարի Իլհամ Ալիեւի վերընտրվելուց հետո բռնությունների աճը ընդդիմադիրների նկատմամբ: «Human Rights Watch»-ն, իր կողմից, կոչ է արել Ֆրանսիայի նախագահին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ «լուրջ անհանգստություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված»:

Նույն շարքից