Միջազգային 

Ռուսաստանն ի աջակցություն Սիրիայի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ին

analitik.am

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրուրդ է ներկայացրել նախագիծ՝ ի աջակցություն Սիրիայում տեղական հաշտության և քաղաքական կարգավորման:


 Այս մասին մայիսի 14-ին հայտնել է  ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

Նրա խոսքով, տեքստը վերաբերում է Սիրիայում մարդասիրական հարցերին և նպատակաուղղված է աջակցել կողմերի միջև բանակցություններ սկսելուն, որի հիմքում ընկած է հաշտության դրական փորձը Դամասկոսի և Հոմսի ապստամբների միջև: Իրականացված հաջող գործողությունների արդյունքում Հոմսն ամբողջովին սիրիական բանակի վերահսկողության տակ է:

 

Չուրկինը նշել է, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հակադարձ միջոց չէ Ֆրանսիայի առաջարկած նախագծին, համաձայն որի Սիրիայի հարցը պետք է փոխանցվի Միջազգային քրեական դատարանի ուսումնասիրությանը:

Նույն շարքից