Միջազգային 

Վիեննայում Իրանը և «վեցնյակն» սկսում են ամփոփիչ համաձայնագրի պատրաստումը

Իրանը և  միջազգային միջնորդների վեցնյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Չինաստան) իրանական միջուկային խնդրին շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում սկսում են ամփոփիչ համաձայնագրի պատրաստումը: Այդ մասին  մայիսի 14-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մենը:

 

 

2013 թվականի նոյեմբերին «վեցյակը» և Իրանը Ժնևում պայմանավորվել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց իրանական միջուկային ծրագրի ժամանակավոր սահմանափակման շուրջ: Դրա հետ մեկտեղ մինչև հուլիսի 20-ը պետք Է մշակվի համապարփակ համաձայնագիր, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի բացակայությունը:

 

 

«Մենք այժմ մտնում ենք բանակցությունների նոր փուլ, որի ընթացքում կփորձենք ուրվագծել, թե ինչպիսին Է լինելու համաձայնագիրը»,- լրագրողներին ասել Է Մենը առաջին լիագումար նիստի ավարտից հետո, որը տևել Է շուրջ մեկ ժամ:   

 

 

Մենը նախօրյակին կայացած ընթրիքի մթնոլորտը բնութագրել Է «շատ լավ», որի ընթացքում հանդիպել են «վեցյակի» համակարգող, եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Մայիսի 14-ին սկսված բանակցությունները Մենն անվանել Է «օգտակար բանավեճ»:

 

 

Ավելի վաղ դիվանագիտական իրազեկ մի աղբյուր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է, թե Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների առաջին օրը հաստատեց, որ կողմերը կարող են առաջընթացի հասնել: «Կոորդինացիոն և երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել նախօրյակին, ցույց տվեցին, որ կողմերը կարող են հասնել Էական առաջընթացի,-ասել Է զրուցակիցը:


-Բոլոր մասնակիցները տրամադրված են հասնելու արդյունքի, մթնոլորտը կառուցողական Է»:

 

 

Աղբյուրի խոսքով՝ «պահպանվում Է մինչև հուլիսի 20-ը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնության հասնելու հնարավորությունը»:

 

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, Թեհրանը մտադիր չԷ «վեցյակի» հետ քննարկել ազգային պաշտպանության հարցերը:

 

 

«Մենք մտադիր չենք միջազգային միջնորդների հետ քննարկել պաշտպանության հարցեր, մեր ազգայմին պաշտպանության հետ կապված ասպեկտները,-ասել Է նա:-Ընդհանուր առմամբ առաջընթաց ենք ակնկալում բանակցությունների ներկայիս փուլի ընթացքում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից