Միջազգային 

Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն մայիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Ուկրաինա

analitik.am

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն մայիսի 16-17-ին այցով կգտնվի Ուկրաինայում՝ հանդիպելու իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին  հայտնել Է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության մամուլի կցորդ Դավիդ Ստուլիկը:

 

«Նա (Ֆյուլեն) Ուկրաինայում կլինի մայիսի 16-17-ին»,-ասել Է Ստուլիկը: Նրա խոսքով՝ Ֆյուլեն մտադիր Է հանդիպել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այլ մանրամասներ մամուլի կցորդը չի հայտնել:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Գերմանիան շփվում են, որպեսզի համատեղ Ուկրաինայում առաջ մղեն ազգային երկխոսությունը:»Քաղաքական ճանապարհով հակասությունների լուծման տանող ճանապարհին հանգուցային քայլը Ուկրաինայի կողմից կազմակերպված և ԵԱՀԿ-ի աջակցությունն ստացած ազգային երկխոսությունն է և կլոր սեղանները, որոնք պետք է անցկացվեն ամբողջ Ուկրաինայում: Դրանց ուշադրության կենտրոնում կլինեն իշխանության ապակենտրոնացումն ու սահմանադրական բարեփոխումը»,- ասել է Քերին:

 

«Մենք շփվում ենք ԵԱՀԿ-ի, ԳՖՀ-ի ԱԳ նախարար Շտայնմայերի և ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Լավրովի հետ: Փորձում ենք հասնել այն բանին, որ այդ գործընթացը հաստատվի ըստ կարելվույն ամբողջական ու արագ»,- հավելել է Քերին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից