Միջազգային 

Էրդողանը ժամանել է Սոմայի հանքավայր

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխի հանքավայր, որտեղ մայիսի 13-ին տեղի ունեցած պայթյունը խլել է առնվազն 205 մարդու կյանք: Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլու» գործակալությունը: Էրդողանը չեղյալ է հայտարարել Ալբանիա կատարելիք այցը և անձնական ինքնաթիռով ժամանել է Սոմա:

 

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետի գրասենյակը հայտնել էր երկրում եռօրյա ազգային սուգ հայտարարելու որոշման մասին: Այս կապակցությամբ երկրում կիջեցվեն բոլոր պետական դրոշները:

Նույն շարքից