Միջազգային 

ԱՄՆ նախագահը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 13-ին հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբայի հետ: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում Օբաման հայտնել է, որ չի ընդունում Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները, և դրանք անօրինական է համարում: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ընդդիմությանը և սիրիական ժողովրդին, որ հակված է վերջ դնել ճգնաժամին իշխանափոխության միջոցով:


Օբաման բարձր է գնահատել կոլաիցիայի դերը սիրիական ճգնաժամը լուծելու հարցում: Նախքան Օբամայի միանալը հանդիպումն ընթանում էր Ազգային անվտանգության հարցրերով նախագահի օգնական Սյուզան Ռեյսի հետ: Կողմերը կրկին ընդգծել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրի ապագայում տեղ չունի:

Նույն շարքից