Միջազգային 

Ֆրանսիան հետաքրքրված է Վրաստանի գործընկերությամբ. Օլանդ

analitik.am

Վրաստանը մասնակցում է տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու փորձերին։ Այս մասին մայիսի 13-ին Թբիլիսիում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է kavkasia.net-ը։

 

«Մենք միասին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ենք փնտրում, և այդ հարցում ակնկալում ենք Վրաստանի գործընկերությունը»,- ասել է նա:

 

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի անդամ է և ցանկանում է «Վրաստանի գործընկերությունն այդ երկու երկրներին վստահության նշաններ ուղարկելու հարցում»։

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Վրաստան է մեկնել Հայաստանից, իսկ մինչ այդ նա եղել է Ադրբեջանում։

Նույն շարքից