IT 

Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը աճել է

analitik.am

Չինաստանում ինտերնետ-օգտատերերի թիվն աճել է՝ սեպտեմբերի դրությամբ այն գերազանցել է 604 միլիոնը, ինչը 66 միլիոնով ավելի է այս տարվա հունիսի ցուցանիշից, հայտնում է ITAR-TASS-ը: 

Այս մասին հայտնել է Ինտերնետ-տեղեկության չինական կենտրոնի տնօրենի տեղակալ Ժեն Սյանլանը: 

Չինաստանում օգտատերերի մեծ մասը համացանցին միանում է բջջային սարքերի միջոցով: «Նրանց թիվը հասնում է 464 միլիոնի ու շարունակում է սրընթաց աճել»,- նշել է նա: 

Նույն շարքից