Միջազգային 

Եվրամիությունը Մոլդովայի հետ քաղաքական-տնտեսական ասոցացման համաձայնագիր կստորագրի

analitik.am

 «Եվրամիությունը Մոլդովայի հետ քաղաքական-տնտեսական ասոցացման համաձայնագիր կստորագրի հունիսի 27-ին»,-այս մասին հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը :

 

Իր ելույթում, ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանին, Ռոմպեյը նաև զգուշացրել է  զերծ մնալ Քիշնևի նկատմամբ արտաքին ճնշումներից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

Մայիսի 13-ին Մոլդովա այցի ժամանակ Ռոմպեյը ասել է, որ այդ երկիրը պատմականորեն, աշխարհագրական ու մշակութային առումով Եվրոպայի մաս է կազմում:

 

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Մոլդովայի համար ԵՄ-ին հնարավոր անդամակցության հերթական փուլը կլինի:

Նույն շարքից