Միջազգային 

Ֆրանսիան Սիրիային մեղադրել է քիմիական զենք օգտագործելու մեջ

analitik.am

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը Սիրիայի իշխանություններին մեղադրել է 2013թ.-ի հոկտեմբերից սկսած քիմիական զենք օգտագործելու մեջ: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, այս մասին Լորան Ֆաբիուսը նշել է Վաշինգտոնում, ամերիկացի իր գործընկեր Ջոն Քերիի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` իր երկիրը տիրապետում է տեղեկությունների այն մասին, որ սիրիական համակարգը նախորդ ամիսների ընթացքում 14 անգամ քիմիական զենք է կիրառել նաև` քլորի պարունակող:

 

Լորան Ֆաբիուսը ավելարցել է, որ սիրիական քիմիական զենքի 92 տոկոսն արդեն ոչնչացված է, սակայն փաստերը մատնանշում են, որ քիմիական որոշ զենքեր թաքցվել են:

 

Նա ափսոփանք է հայտնել, որ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման ռազմական հարված չի հասցրել Սիրիային: «Հարվածը շատ բան կփոխեր իրավիճակում»,- նշել է նախարարը:

 

Սիրիայի քիմիական զենքը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել երկրից և ոչնչացվել: Նախատեսված է մինչև հունիսի 30-ը ամբողջովին ոչնչացնել այն:

 

Ավելի վաղ Ֆրանսիան դատապարտել էր Սիրիայի նախագահական ընտրությունները՝ արգելելով իր երկրի տարածքում անցկացնել դրանք:

 

Նույն շարքից