Միջազգային 

Դոնեցկի իշխանությունները հրաժարվել են անցկացնել Ուկրաինայի նախագահի ընտրություններ

analitik.am

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները, որը հանրաքվեի արդյունքներով ազդարարել է իր անկախության մասին, կրկին հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահի ընտրություններ հանրապետությունում ոչ ոք չի անցկացնի, որովհետև այժմ դա հարևան պետություն Է: 


Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հանրաքվե Է անցկացվել տարածաշրջանների կարգավիճակի վերաբերյալ, մասնակիցների շուրջ 90 տոկոսը քվեարկել Է Կիևից անկախանալու օգտին: Երկու մարզերում Էլ սկսել են իշխանության սեփական մարմինների և բանակի կազմավորումը:  

 

«Ժողովրդական Հանրապետությունը կլինի խորհրդարանական, իսկ նրա սահմանները կհամընկնեն Դոնեցկի մարզի սահմանի հետ <®> հանրապետության ղեկավարները պատասխանատու կերպով հայտարարել են, որ մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի ընտրությունները նախկին Դոնեցկի մարզի տարածքում չեն կայանա, քանի որ «Ուկրաինան հարևան պետություն Է»,- նշված Է հաղորդագրության մեջ:

 

Դրանում ասված Է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում արդեն ստեղծված Է Անվտանգության խորհուրդ, որը կզբաղվի «ԴԺՀ-ի տարածքից օկուպանտներին վռնդելով»:

 

Ավելի վաղ ԴԺՀ-ի ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը հայտարարում Էր, որ հանրապեության իշխանությունները չեն պլանավորում մայիսի 25-ին անցկացնել Ուկրաինայի նախագահի ընտրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից