Միջազգային 

Ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը պատրաստ Է Պուտինի օգտին քվեարկել

analitik.am

Ներկայում ՌԴ-ի քաղաքացիների 49 տոկոսն, ընդհանուր առմամբ, և ընտրության հարցում կողմնորոշված մարդկանց 81 տոկոսը հնարավոր թեկնածուների թվում իրենց ձայնն ընտրություններում կտային Պուտինի օգտին:


Հարցումն ապրիլի 25-28-ն անցկացվել է Ռուսաստանի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի քաղաքային ու գյուղական բնակչության շրջանում: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1602 մարդ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:


Սոցիոլոգների ներկայացրած տվյալների համաձայն՝ մարտի վերջին այդ ցուցանիշները ցածր են եղել՝ համապատասխանաբար 56 տոկոսից և 77 տոկոս՝: Ընդհանուր առմամբ տարեսկզբից Պուտինի Էլեկտորալ աջակցությունը ընտրությունների հարցում կողմնորոշված ռուսաստանցիների շրջանում աճել Է 15 կետով՝ հունվարի 66 տոկոսից:

Նույն շարքից