Միջազգային 

Ռուսաստանն իր զորքերը Ուկրաինա չի ուղարկի. Լավրով

analitik.am

«Դոնեցկում և Լուգանսկում մարդիկ չեն ցանկանում կոչվել «ռուսամետ» կամ «ամերիկամետ», նրան ցանկանում են լինել Ուկրաինայի քաղաքացիներ», - ասել է Լավրովը:

Ռուսաստանն իր զորքերը մայիսի 25-ին՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո,  Դոնեցկի և Լուգանսկի մարզեր չի ուղարկի,- այս մասին հայտարարել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՈՆՆ-ն` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը: 

 

 «Եթե ակնկալում եք, որ ձեզ հավասարի պես կվերաբերվեն, իսկ ձեզ վերաբերվում են ինչպես աղբի կամ արհամարհում են, ինչպես դա անում էր Կիևի իշխանությունը հեղաշրջումից հետո 2-3 ամիս շարունակ, այս պարագայում ես հասկանում եմ մարդկանց, որոնք ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց խնդիրների վրա։

 

Նրանց դեմ բանակ էր ուղարկվել: Այդ մարդիկ ցանկացել էին իրենք տնօրինել իրենց ճակատագիրը:  Այդ պատճառով էլ մենք հարգում ենք  այդ հանրաքվեի արդյունքները և մտադիր չենք զորքեր ուղարկել, ուր էլ որ լինի», - ասել է նա:

 

Նույն շարքից