Միջազգային 

Լուկաշենկոն պատրաստ Է Ուկրաինային ցույց տալ ցանկացած օգնություն

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինային ցանկացած օգնություն և օժանդակություն ցույց տալու պատրաստակամության մասին, բացի միջնորդությունից, որն ինքը «տանել չի կարողանում»:

 

«Եթե ձեզ ինչ-որ օգնություն Է հարկավոր մեզնից  ես պատրաստ եմ ամեն պահի ցույց տալ այդ օժանդակությունը, այդ օգնությունը, եթե այն հարկավոր լինի»,- հայտարարել Է նա՝ մայիսի 15-ին Մինսկում հանդիպելով Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելի հետ:

 

Լուկաշենկոն նաև անհրաժեշտություն չի տեսնում Ուկրաինան ներքաշելու ինչ-ինչ ռազմական դաշինքների մեջ: «Անհրաժեշտություն չկա Ուկրաինան ներքաշելու ինչ-ինչ դաշինքների մեջ, այնտեղ մտցնելու ինչ-որ զորքեր: Ուկրաինան պետք Է լինի Ուկրաինա»,- ասել Է նա: Բելառուսի ղեկավարը կարծում Է, որ Ուկրաինան պետք Է զարգանա որպես «միասնական ամբողջական պետություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից