IT 

Foxconn ընկերությունն ամեն օր կես մլն iPhone 5S սմարթֆոն է թողարկում

analitik.am

Hon Hai Precision Industry (Foxconn ապրանքանշան) ընկերությունը, որը զբաղվում է Apple ընկերության արտադրանքի հավաքմամբ, մեծացրել է iPhone 5S սմարթֆոնների թողարկման ծավալները՝ ավելի շատ աշխատակիցներ ուղարկելով արտադրամասեր։

 

«Այժմ ընկերությունում յուրաքանչյուր օր թողարկվում է ավելի քան 500 հազ. սմարթֆոն»,- The Wall Street Journal պարբերականին պատմել է աշխատակիցներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Արդյունքում Apple-ը կարող է բավարարել նորույթների բոլոր մոդելների պահանջարկը։ Համաձայն ԱՄՆ-ի և Կանադայի առցանց խանութի՝ ընկերությունը խոստանում է պատվերը կատարել 3-5 օրվա ընթացքում, այն դեպքում, երբ դեռևս նախորդ ամիս պատվերի կատարման համար կպահանջվեր 2-3 շաբաթ։

 

Չինաստանում Hon Hai ընկերությունում աշխատում է մոտ 1 մլն մարդ։ Ընդ որում՝ Չժենչժոուի գործարանում մոտ 300 հազ. մարդ զբաղված է բացառապես iPhone 5S սմարթֆոնների արտադրությամբ։

Նույն շարքից