Միջազգային 

Հակաահաբեկչական գործողությունն անցկացվում է, որպեսզի պաշտպանի Ուկրաինայի քաղաքացիներին. Տուրչինով

analitik.am

Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ երկրի արևելքում ուժային գործողություններն անցկացվում են գրոհայինների դեմ և կարող են դադարեցվել, երբ նրանք վայր դնեն զենքը, հայտնում է forbes.ru-ն՝ «Ինտերֆաքս Ուկրաինային» հղումով։

 

«Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ հակաահաբեկչական գործողությունն անցկացվում է, որպեսզի պաշտպանի Ուկրաինայի քաղաքացիներին։ Այն անցկացվում է նրանց դեմ, ովքեր զենքը ձեռքներին մարտնչում են Ուկրաինայի դեմ»,- հայտարարել է Տուրչինովը Գերագույն ռադայի նիստի ժամանակ։

Նույն շարքից