Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեմ է արտահայտվել երկրում սոցիալական ցանցերն արգելափակելու գաղափարին և ոլորտի պաշտոնյաներին կոչ է արել «միացնել ուղեղները», տեղեկացնում է lenta.ru-ն։
«Որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր՝ կարծում եմ, որ ռուսական օրենսդրությանը պետք է հետևեն բոլորը՝ թե՛ ցանցերը, թե՛ օգտատերերը։ Սակայն առանձին պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են ոլորտի զարգացման համար, պետք է միացնեն ուղեղները և հարցազրույցներ չտան սոցցանցերը փակելու մասին»,-գրել է Մեդվեդևը Facebook-ի իր էջում։