Միջազգային 

Հնարավոր է Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը. Ռադոսլավ Սիկորսկի

analitik.am

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հնարավոր է համարում Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը 2015 թվականի կեսերին, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ կհաստատվի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ՝ Սիկորսկին պատասխանել է. «Եթե դուք (Ուկրաինան) անեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է անել, ապա մենք ձեզ կաջակցենք: Եվ մենք հույս ունենք, որ դա հնարավոր կլինի անել մինչև հաջորդ տարվա կեսը»:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է կյանքի կոչել անձնական տվյալների պաշտպանության և կենսաչափական անձնագրերի մասին օրենքները:

Նույն շարքից