Միջազգային 

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի հավակնորդները բանավեճ են անցկացրել հեռուստատեսությամբ

analitik.am

Եվրամիությունում տեղի Է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի հինգ գլխավոր հավակնորդների հեռուստաբանավեճը: Նրանց թվում են՝ հույն Ալեքսիս Ցիպրասը, գերմանացիներ Սկա Քյոլլերը և Մարտին Շուլցը, բելգիացի Գի Վերհովստադտը և Ժան Կլոդ Յունկերը՝ Լյուքսեմբուրգից, տեղեկացնում Է  BBC-ին:

 

Ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճերի գլխավոր թեմաները դարձել են տնտեսական ճգնաժամը և ներգաղթը:

 

Առավել երկարատև ծափահարությունները բաժին են հասել  «Կանաչների» ղեկավար Սկա Քյոլլերին, երբ նա քննադատել Է բանկիրների գործելակերպը:

 

Եվրահանձնաժողովի գործող նախագահը Ժոզե Մանուել Բառոզուն Է:

 

Նույն շարքից