Միջազգային 

ԱՄՆ-ն և այլ գործընկերներ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում

analitik.am

ԱՄՆ-ն և այլ գործընկերներ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում՝ Ռուսաստանի գործողությունների ֆոնին իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պատրաստ լինելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում՝ մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի նախաձեռնությունը՝ երկրի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ, գրում է Грузия Online-ը:

 

«Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման հարցին, ապա դա և ցանկացած այլ որոշում պետք է ընդունեն ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրները: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն և Վրաստանի մյուս գործընկերներն անցկացնում են պաշտոնական Թբիլիսիի հետ ինտենսիվ խորհրդակցություններ: Իհարկե, դաշնակիցներն ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձությւոններին, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է այդ մասին: Դաշինքի արտաքին գործերի նախարարները հունիսին հանդիպում կունենան: Ինչպես հայտնի է, դաշինքը պատրաստվում է Ուելսում նախատեսված գագաթնաժողովին»,- ասել է դեսպանը:

 

Դիվանագետը նաև նշել է, որ ողջ միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի լարվածությունը նվազեցնելուն է ուղղված, այլ ոչ սրելուն։

Նույն շարքից