Միջազգային 

Ղրիմի իշխանություններն արգելել են զանգվածային ակցիաների անցկացումը հանրապետության տարածքում

Ղրիմի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը մինչև հունիսի 6-ն արգելել Է տարածաշրջանում զանգվածային ակցիաների անցկացումն Ուկրանիայի հարավ - արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառովը:  

 

«Ուկրաինայի հարավ - արևելքի շատ քաղաքներում շարունակվող իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհեր և տուժածներ կան քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում, Ղրիմի Հանրապետության տարածք ներթափանցելու հնարավորություն ունեցող ծայրահեղականների կողմից հնարավոր սադրանքները վերացնելու նպատակով, Ղրիմի Հանրապետությունում առողջարանային սեզոնի ձախողումից խուսափելու համար, մինչև 2014 թվականի հունիսի 6-ն արգելել  զանգվածային միջոցառումների անցկացումը Ղրիմի Հանրապետության տարածքում»,- ասված Է Ակսյոնովի հրամանագրում:      

 

Նույն շարքից