Միջազգային 

Ինքնահռչակ «Դոնեցկի Հանրապետությունը» Սահմանադրություն է ընդունել

analitik.am

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդն» ընդունել է ինքնահռչակ պետության սահմանադրությունը՝ «ԴԺՀ»-ն սահմանելով որպես խորհրդարանական հանրապետություն՝ երկու պետական լեզուներով, հայտնում է Корреспондент-ը։

 

«ԴԺՀ Գերագույն խորհուրդը՝ հանրապետության խորհրդարանը, մշտապես գործող բարձրագույն և միակ օրենսդրական պետական մարմինն է»,- նշված է Սահմանադրության տեքստում։

 

Համաձայն փաստաթղթի՝ «ԴԺՀ Գերագույն խորհուրդը» նշանակում է նախարարների խորհրդի նախագահին և որոշում կայացնում նրա հեռացման մասին։ Ինչպես նաև խորհրդարանն է ձևավորում նախարարների խորհուրդը, որոշում կայացնում նրա հրաժարականի մասին, բացառություն են նման որոշումները «ԴԺՀ» պաշտպանության, ներքին գործերի նախարարների և Անվտանգության ծառայության ղեկավարի վերաբերյալ։

Բացի այդ, ըստ Սահմանադրության, նախատեսվում է հանրապետության միացումն այլ ֆեդերատիվ պետության։ 
 

Նույն շարքից