Միջազգային 

Ֆյուլեն Կիևում է

analitik.am

Ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն  Կիևում Է, որտեղ նա պլանավորում Է քննարկել Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Պիյա Արենկիլդե Հանսենը:

 

«Այսօր Ֆյուլեն այցելել Է Կիև, որտեղ շարունակելու Է ԵՀ-ի և Ուկրաինայի կառավարության միջև մայիսի 13-ին Բրյուսելում կայացած հանդիպումը: Ֆյուլեն այսօր գտնվում Է Կիևում՝ քննարկելու Բարեփոխումների եվրոպական ծրագրի կատարումը»,-նշել Է Հանսենը:

 

Ինչպես նշվում Է Եվրամիության կոմյունիկեում, Ֆյուլեն հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, քաղաքացիական հասարակության և ղրիմցի թաթարների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից