Միջազգային 

Ուկրաինայի դեպքերը կարող են կրկնվել Ադրբեջանում. ԱՄՆ դեսպան

analitik.am

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ քաղաքական հասարակության վրա իշխանությունների գնալով մեծացող ճնշումների պատճառով Ուկրաինայի իրադարձությունները կարող են կրկնվել նաև այդտեղ: 

 

«Եթե կառավարությունն ավելի կոշտ գիծ անցկացնի քաղաքացիական հասարակության նկատմամբ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե անգամ ոչ այժմ, ապա 5-10 տարի հետո: Եթե քաղաքացիական հասարակության հնարավորություններն ավելի շատ սահմանափակվեն և ոտնահարվեն, ապա դա կմեծացնի նման իրադարձությունների կրկնվելու ռիսկը», -ասել է Մորնինգսթարը:

 

Բաքվում ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես` քաղաքական ակտիվիստների ձերբակալություններին: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ են ստեղծում միայն ժողովրդավարական երկրների հետ:

 

Դեսպանի խոսքով` Ադրբեջանի կառավարությունը երբեմն ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր է կատարում: «Նրանք ասում են, որ հարկադրված են ճնշումներ գործադրել քաղաքացիական հասարակության վրա երկրում կայունություն ապահովելու համար: Բայց մենք այլ դիրքորոշում ունենք: Մենք գտնում ենք, որ ինչքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ամուր կլինի կայունությունը», -ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը, ում լիազորություններն ավարտվում են երեք ամիս հետո:

 

Նույն շարքից