Չնայած հանրային հավաքներ անելու Ղրիմի թաթարների արգելքին՝ շատերը պատրաստվում են մայիսի 18-ին դուրս գալ հանրահավաքի՝ նվիրված ստալինյան աքսորի 70-ամյակին. հայտարարել է Ղրիմի թաթարների մեջլիսի ներկայացուցիչ Ռեֆաթ Չուբարովը։
Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, ելույթ ունենալով Սիմֆերոպոլում, Չուբարովը նշել է, որ 23 տարվա ընթացքում առաջին անգամ է զանգվածային հիշատակումների արգելք մտցվում, և մարդիկ չափազանց դժգոհ են դրանից։
«Ես ամենաքիչը կցանկանայի գովեստի խոսքեր հնչեցնել Ուկրաինայի կառավարության հասցեին, սակայն ես անգամ չէի կարող պատկերացնել, որ հանրահավաքները կարգելվեին։ Այստեղ 22 շրջան կա, որոնցից յուրաքանչյուրում հուշաքարեր կան, և Ղրիմի թաթարները մայիսի 17-18-ին իրավունք կունենան մեկնել այնտեղ և խոնարհվել զոհերի հիշատակին։ Ես չգիտեմ ով պետք է լինես, որ չմտածես հետևանքների մասին, և չգիտեմ, ինչպես կանգնեցնեմ մարդկանց։ Դա նույնն է, որ մարդկանց աես մի այցելիր քո սրբավայրերը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանին միացված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովն արգելել է թերակղզում մինչև հունիսի 6-ը զանգվածային միջոցառումներ կազմակերպել՝ ելնելով Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններից։