Դեր Զորում մայիսի 16-ին հայ է զոհվել: Զոհվածը Անդրանիկ Քահքեջյանն է, ով ծառայում էր սիրիական բանակում: Նա ծնունդով Հալեպից էր: Եվս մեկ հայ` 1958թ. ծնված Հարութ Մարգեյյանը, զոհվել է մայիսի 18-ին Նոր Գյուղում հրթիռի ընկնելու պատճառով:
Նրա անշնչացած մարմինը հայտնաբերվել է շենքի փլատակների տակ: Նույն օրը՝ 18:30-ի սահմաններում, Նոր Գյուղում ընկած գազի տակառի պայթյունի հետեւանքով 5 հայեր են վիրավորվել՝ Ալիս Բոյաջյան, Հայկանուշ Միրզոյան, Դալար Միրզոյան, Նվարդ Մարգեյան և Անդրանիկ Մալաքյան:
Վիրավորները փոխադրվել են հիվանդանոց, նրանցից ոմանք համապատասխան օգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: