«Ուկրաինայի դիմումը միջազգային դատարան պետք է Ռուսաստանին ստիպի վերջ տալ ինքնակամ բարձրացնել ռուսական գազի գինը : Ուկրաինայի արդարադատության նախարարությունը 100 միլիարդ դոլարի հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Բացի այդ, նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունն այժմ ճանապարհներ է փնտրում, որպեսզի խուսափի էներգետիկ ճգնաժամից ռուսական գազի մատակարարման կրճատումների պատճառով։ Տուրչինովը հավելել է, որ Ուկրաինան մեն-մենակ չի մնա Ռուսաստանի հետ։
«Մենք կստիպենք Ռուսաստանի Դաշնությանը հաշվի նստել աշխարհի քաղաքակիրթ երկրների դիրքորոշման հետ»,- ասել է Տուրչինովը։