Facebook սոցկայքում հայտնվել է Sanctri ծառայությունը, որը թույլ է տալիս հիշատակային էջեր ստեղծել մահացած բարեկամների ու ընկերների համար, գրում է Digit.ru-ն:
Sanctri ծառայությունը թույլ է տալիս էջ ստեղծել նույնիսկ այն մարդկանց համար, որոք ֆեյսբուքյան էջ չեն էլ ունեցել: Էջը կարող է ստեղծել ցանկացած մեկը, ով դրա ադմինիստրատորը լինելու իրավունք է ստանում: Բացի այդ, «Like» կոճակի փոխարեն լինելու է «moved» կոճակը, հաղորդվում է նախագծի պաշտոնական Facebook-յան էջում, գրում է Digit.ru-ն: