Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ միջնորդ Վոլֆգանգ Իշինգերը կարծում է, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններն լավ կանցնեն: «Ընտրությունների արդյունքները կարող են նպաստել հակամարտության լուծմանը: Թեև դա չի ստիպի անջատողականներին վայր դնել զենքը, բայց կարող է կարևոր քայլ լինել որոշ կարևոր հարցերի լուծման համար :»,- նշել է նա:
«Ընտրությունների արդյունքը կարող է զգալիորեն բարդացնել Կիևի հակառակորդների կողմից նոր նախագահի լեգիտիմությունը չընդունելը»,-հայտարարել է ԵԱՀԿ միջնորդը: