Միջազգային 

Սլավյանսկում գրոհայինների հրաձգությունից ուկրաինացի մեկ ուժային է զոհվել. Տիմչուկ

Սլավյանսկի մոտ ապստամբները կրակ են բացել Ուկրաինայի ուժային կառույցների ստորաբաժանումների վրա, որոնք պաշտպանում էին հեռուստաաշատարակի մոտի գտնվող դիրքերը: Այս մասին հայտնել է «Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

 

 

«Տեղեկատվական դիմադրություն» խմբի օպերատիվ տվյալների համաձայն՝ ահաբեկիչները ականանետային կրակ են բացել Կարաչուն լեռան վրա ուկրաինացի ուժայինների դիրքերի ուղղությամբ, որտեղ գտնվում է հեռուստաաշտարակը: Կրակահերթի հետևանքով զոհվել է մեկ ուժային, երեքը վիրավորվել են»,-գրել է Տիմչուկը Facebook-ի իր էջում:

 

Նույն շարքից