Միջազգային 

Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը չի ճանաչում Ուկրաինայի նախագահական ընտրությունները

«Դոնեցի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում ընտրությունների անցկացումը  անօրինական կլինի:  Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը չի ճանաչելու մայիսի 25-ին նշանակված Ուկրաինայի նախագահի ընտրությունները: Հանրաքվեն օրինականացրել է մեզ: Այսօր դե-ֆակտո անկախ ինքնիշխան տարածք ենք ներկայացնում: Չնայած նոր իշխանության ձևավորման ուղղությամբ դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- այս մասին հայտարարել է Դոնբասի «Ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարյովը:  

 

 

Նրա կարծիքով՝ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը»` Եվրոպան, ԱՄՆ-ն, միջազգային ֆինանսական շրջանակները, որոնք կանգնած են այս ամեն ինչի  հետևում, ընտրությունների արդյունքներն կընդունեն:

 

 

«Ասոցացման մասին «կաբալային» համաձայնագիր կկնքվի, և Ուկրաինայի տարածքում թերթաքարային գազի վերամշակման նախագծային աշխատանքները կշարունակվեն: Ռուսալեզու բնակչության իրավունքները նախկինի պես կոտնահարվեն, վետերանների կրծքից ժապավեններ կպոկվեն: Այդ ամենը մեզ մոտ խիստ անհանգստություն է առաջացնում», - նշել է աշխարհազորայինների առաջնորդը:

 

Նույն շարքից