Սիրիայի հակամարտության հետևանքով զոհերի թիվը 2011թ.-ի մարտի սկզբից ի վեր հասել է 162.402-ի, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Սիրիայում մարդու իրավունքների հարցերով զբաղվող լոնդոնյան գրասենյակի տվյալներով՝ զոհերից 53.978-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 8.607 երեխա։
Ապստամբների շրջանում զոհերի թիվը 42.701 է, այդ թվում՝ 13. 500 զինյալ այնպիսի ծայրահեղական խմբավորումներից, ինչպիսին են «Ան Նուսրայի ճակատ»-ը և «Իրաքի ու Լևանտեի իսլամական պետություն»-ը։
Կառավարական զորքերից զոհվել է 61.170 մարդ՝ 37.685 զինծառայող և 23.485 զինյալ կամավորական։
Իրավապաշտպանները նաև հաստատել են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման 438 անդամի, ինչպես նաև Դամասկոսի ռեժիմի 1.224 այլ ոչ սիրիացի կողմնակիցների մահվան փաստը։
Ցուցակում ներառված է նաև 2.891 անուն, որոնց ինքնությունը չի պարզվել։