Ռուսաստանը և Չինաստանը կոչ են անում Ուկրաինայի հասարակական-քաղաքական բոլոր խմբերին՝ երկխոսություն սկսել և մշակել պետության սահմանադրական զարգացման հայեցակարգ՝ լիովին պահպանելով քաղաքացիների իրավունքները: Այդ մասին ասված Է Վլադիմի Պուտինի և Սի Ցզինպինի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է մայիսի 20-ին Շանհայում նրանց միջև կայացած բանակցությունների արդյունքում:
Ռուսաստանը և Չինաստանը, նշվում Է փաստաթղթում, «լուրջ մտահոգություն են հայտնում Ուկրաինայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ»: «Կողմերը կոչ են անում Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններին ու հասարակական-քաղաքական բոլոր խմբերին՝ լայն երկխոսություն սկսել, համատեղ մշակել պետության հետագա սահմանադրական զարգացման հայեցակարգ»,- ասված Է համատեղ հայտարարության մեջ:
Բացի այդ, փաստաթղթում նշվում Է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են դիմակայել մյուս պետությունների ներքին գործերին միջամտելուն և կոչ են անում հրաժարվել միակողմանի պատժամիջոցների գործելակերպից, ինչպես նաև այլ պետության սահմանադրական կարգի փոփոխմանն ուղղված գործունեության ֆինանսավորումից կամ խրախուսումից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: