Միջազգային 

ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբների պետերը Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերը մայիսի 21-22-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը: Այդ մասին  հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

 

 

«Գլխավոր շտաբների պետերը կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը և դրա հետևանքները ՆԱՏՕ-ի համար, կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրադրության շուրջ, ինչպես նաև կգնահատեն ճգնաժամերին հակազդելու ՆԱՏՕ-ի պատրաստությունը»,- ասված է մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ:

 

 

Երկօրյա նիստի շրջանակներում դաշինքի երկրների զորահրամանատարները առանձին հանդիպումներ կանցկացնեն Ուկրաինայի և Վրաստանի իրենց գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն զինվորականների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես, համատեղ վարժանքների անցկացման գործում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից