ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Երևանում կայացած արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկանների (Մ15) վոլեյբոլի առաջնության հաղթողների պարգևատրման արարողությանը:
Առաջնության հաղթող է դարձել Լեհաստանի թիմը, որը եզրափակչում 3:1 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի Դաշնության հավաքականի նկատմամբ: 3-րդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ընտրանին:
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները: