Տնտեսություն 

Մաքսային մարմինները չեն տիրապետում ֆերմերների կողմից հնչեցված 1849 տոննա լոլիկի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությանը․ ՊԵԿ-ը պարզաբանում է

Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել տեղական բանջարեղեն արտադրող ֆերմերները` անդրադառնալով երրորդ երկրներից լոլիկի ներմուծման խնդիրներին:

Այս առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ համաձայն ՀՀ կառավարության  2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի՝ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարող են ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման:

Օրենքով սահմանված վերոհիշյալ արտոնությունը հանդիսանում է միակ տարբերակը  Հայաստանի Հանրապետություն ներմուծելու լոլիկ՝ առանց մաքսային ձևակերպումների:

Մաքսային մարմինները չեն տիրապետում ֆերմերների կողմից հնչեցված 1849 տոննա լոլիկի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությանը և խնդրում են ֆերմերներին տրամադրելու այդ տեղեկատվության աղբյուրները՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Նույն շարքից