Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը հայտնել է, որ Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել ֆինանսական օգնության առաջին մասը՝ 100 մլն եվրո: Նա հավելել է, որ մոտ ապագայում Ուկրաինային կփոխանցվի ֆինանսական օգնության 2-րդ մասը՝ 500 մլն եվրոյի չափով։
Հիշեցնենք, որ Ուկրաինային հատկացվելիք օգնության ընդհանուր գումարը 1.6 մլրդ եվրո է: Այն կփոխանցվի այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը կավարտի փոխըմբռնման մասին համապատասխան հուշագրի վավերացումը։